fbpx
Skip links

«Կարոտով» ցուցահանդես–վաճառք՝ ի աջակցություն ապագա կլինիկական դեղագետների

Սեպտեմբերի 13–15–ը Դալան Ցուցասրահում տեղի ունեցավ նկարիչ Պետո Պողոսյանի և «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի կողմից ներկայացված «Կարոտով» խորագրով ցուցահանդես–վաճառքը:

Միջոցառման արդյունքում «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի հասույթը կազմեց 2.000.000 դրամ, որը ծառայելու է հիմնադրամի՝ Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացմանն ուղղված կրթաբժշկական ծրագրերի իրականացմանը։

Պետո Պողոսյանն իր ջրաներկ աշխատանքներով ներկայացել է տարբեր հեղինակավոր միջազգայաին ցուցադրությունների և բիենալեների, այդ թվում Շանհայի միջազգային բիենալեն (2011թ.), Շենզենի միջազգային բիենալեն (2013թ.), ԱՄՆ ազգային ջրաներկի ասոցիացիայի միջազգային ցուցադրություն (2015թ.), «Ջրաներկի վարպետներ» հրավիրյալ միջազգային ցուցահանդես (Սանկտ-Պետերբուրգ, 2017թ.), Ջրաներկի Միջազգային Վարպետների Ալյանս, Բրոնզե մրցանակ (Չինաստան, 2022թ․), և այլն: Պետոն աշխատում է ջրաներկով՝ համադրելով չոր վրձնահարվածը խոնավ մակերեսի հետ: Նա փորձում է դուրս բերել «հատուկ»–ն ու «արտասովոր»–ը առօրեական, սովորական թվացող տեսարանից:
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին Վահեի մասնագիտական երազանքը կյանքի կոչելու համար և նրա առաքելությունն է ՀՀ-ում կլինիկական դեղագիտության զարգացումը: Անցած 3 տարիների ընթացքում հիմնադրամը 57 շահառուների ավելի քան 23 մլն դրամի կրթաթոշակ, ուսման վարձավճար, կրթական գրանտ և վերապատրաստման գումար է տրամադրել: