fbpx
Skip links

Կայացավ առաջին «Համապետական Դեղագիտական Առաջնությունը»

Ս․թ․ նոյեմբերի 8-ին կայացավ «Համապետական Դեղագիտական Առաջնություն 2025»-ը, որը կազմակերպվել է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի կողմից։

Միջոցառումը մեկ հարթակում համախմբեց 110 դեղագետներից և դեղագործներից

ձևավորված 22 թիմեր, որոնք, անդրադառնալով բազմաթիվ մասնագիտական հարցերի և վերլուծելով իրական կլինիկական դեպքեր, դրսևորեցին իրենց մասնագիտական գիտելիքներն ու թիմային ոգին՝ մասնակցելով Առաջնության չորս հագեցած փուլերին։

«Համապետական Դեղագիտական Առաջնության» Հանձնաժողովի անդամները ակտիվորեն հետևում էին ողջ ընթացքին՝ նպաստելով առողջ մրցակցության մթնոլորտի ապահովմանը և իրականացնելով արդար և անկողմնակալ գնահատում։ 

Հանձնաժողովի կազմը․

Վահագն Համբարձումյան` «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի խորհրդի նախագահ, վիրաբույժ-ուռուցքաբան, ԵՊԲՀ դասախոս: 

Բ.գ.դ., պրոֆ. Նարինե Միրզոյան՝ ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ:

Աննա Մկրտչյան՝ ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն: 

Նաիրա Ռոմանովա ՝ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ: 

Նարեկ Վարժապետյան՝ Կլինիկական դեղագետ, ClinChoice LLC-ի Regulatory Affairs Team Lead 

Արմինե Սահարյան՝ «Թեոֆարմա» դեղատնային ցանցի փոխտնօրեն: 

Վլադիմիր Բաղրյան՝ Բժիշկ-ռադիոլոգ, բուժհաստատությունների կառավարման մագիստրոս (MBA), Exclusive Pharm դեղատների հիմնադիր:

Առաջնության հաղթող ճանաչվեց «ClinChoice» թիմը հետևյալ կազմով․

  1. Կևորգ Խորոզեան
  2. Հովհաննես Հունանյան
  3. Մարիամ Հովհաննիսյան
  4. Միքայելա Հարությունյան
  5. Հեղինե Օհանջանյան

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «4AM» թիմը։ Թիմի անդամներն են՝

  1. Արփինե Գրիգորյան
  2. Անժելիկա Դավթյան
  3. Աննա Ասիկյան
  4. Մարի Սիմոնյան
  5. Արմինե Մուրադյան

Երրորդ հորիզոնականում է «VIVA»-ն, հետևյալ կազմով՝

  1. Կարեն Կարապետյան
  2. Մերի Մաթևոսյան
  3. Կարեն Ավետիսյան
  4. Էլենա Եգանյան
  5. Մարիամ Մարգարյան

Առաջնության երեք լավագույն թիմերի անդամները պարգևատրվեցին միջոցառման գործընկերներ ընկերությունների կողմից պատրաստված նվերների փաթեթներով, իսկ հաղթող թիմը պարգևատրվեց նաև 1 միլիոն ՀՀ Դրամ գլխավոր մրցանակով։ 

Կայացավ նաև «Կլինիկական դեղագետի դերը առողջապահական բարեփոխումների համատեքստում» թեմայով հատուկ պանելային քննարկումը, որի ընթացքում խոսնակներ՝ Նարինե Միրզոյանը, Տաթևիկ Հովակիմյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արմեն Օհանյանը և Մելանյա Սահակյանը անդրադարձան դեղագետների և բժիշկների արդյունավետ համագործակցության կարևորությանը և դրա հնարավոր ճանապարհներին։ Պանելային քննարկման մոդերատոր և միջոցառման վարողն էր Մարթա Սիմոնյանը։

«Համապետական Դեղագիտական Առաջնություն 2025»-ի գլխավոր հովանավորն է ClinChoice Armenia հետազոտական ընկերությունը։ Միջոցառման հովանավորներն են Theopharma, Liqvor Pharmaceuticals և Exclusive Pharm ընկերությունները։ Միջոցառման գործընկերներն են՝ Dermedic, Tonus-Les, Profskills, և CardioLab։ Տեղեկատվական գործընկեր՝ Tert.am: