2023թ․-ի հունվարի 1-ին կմեկնարկի «ՏՈՒՐ ՁԵՌՔԴ» բարեգործական նախագիծը
Գեղանկարիչ Սամվել Հարությունյանի և նրա դստեր՝ դաշնակահար, երաժիշտ Արգինա Հարությունյանի՝ արցախյան վերջին պատերազմի ժամանակ կարիքավորներին օգնելու հախուռն, ինքնաբուխ ցանկությունից ծնվեց այսօր գործող արդեն կազմակերպված բարեգործական նախաձեռնությունը, որ կոչվում է «ՏՈՒՐ ՁԵՌՔԴ»։
Նկարչի լավագույն քառասուն կտավների վաճառքից ստացված գումարի 30 տոկոսը կուղղվի բարեգործությանը։ Գնորդը կարող է մշտապես վայելել Սամվել Հարությունյանի գեղանկարների գունեղ, ոգեշնչող էներգետիկան՝ միաժամանակ հիշելով, որ այդ գնումով նաև բարեգործություն է կատարել՝ ընտրելով հինգ բարեգործական կազմակերպություններից որևէ մեկին.
- ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
- «ՎԱՀԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ» ԿՐԹԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
- «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ
- «ԱՅԲ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Նախագծի մեկնարկը՝ 2023-ի հունվարի 1-ին
Արգինա Հարությունյանը “ՀԱՅԱՍՏԱՆ” կտավով