fbpx
Skip links

2.400.000 ՀՀ Դրամի Կրթաթոշակ Ապագա Կլինիկական Դեղագետներին

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս “Վահե Մելիքսեթյան” կրթաբժշկական հիմնադրամը կրթաթոշակներ տրամադրեց Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի օրդինատորներին: Նախորդ տարվա շահառուները վեցն էին, իսկ այս տարի՝ութը: Կրթաթոշակը տրամադրվել է ուսման վարձի 30-70 տոկոսի չափով՝ ընդհանուր 2.400.000 ՀՀ դրամ:

Այս տարվա կրթաթոշակի շահառուներն են.

  1. Նարեգ Լեոն Վերժիդյան
  2. Քրիստինե Գևորգյան
  3. Շողիկ Ավետիսյան
  4. Լիլիթ Մնացականյան
  5. Սոնա Սարգսյան
  6. Քնարիկ Գասպարյան
  7. Կևորկ Խորոզյան
  8. Կարո Հայրապետյան

Ընդհանուր առմամբ այս կրթական տարում հիմնադրամը տրամադրել է 4.000.000 ՀՀ դրամի կրթաթոշակ նախորդ տարվա 3.000.000 ՀՀ դրամի փոխարեն:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում նշեց. Զարգացած երկրներում դեղագետները՝ հատկապես կլինիկական դեղագետները, մեծ հեղինակություն ու պահանջարկ ունեն առողջապահական համակարգում, իսկ մեզ մոտ թերագնահատված են, և մեր հիմնադրամի խնդիրն է այնպիսի միջավայր ստանալ, որ մեր տաղանդավոր մասնագետները ստիպված չլինեն արտասահմանում աշխատանք փնտրել: Ես մեր հիմնադրամի անունից նաև շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աջակիցներին. Առանց նրանց աջակցության նման նախաձեռնությունները պարզապես անկատար կմնային”:

Հիշեցնենք, որ հիմնադրամը ստեղծվել է  2021թ. հունվարին՝ 44 օրյա պատերազմի հերոս, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի դասախոս, հայցորդ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը կյանքի կոչելու նպատակով: