2.400.000 ՀՀ Դրամի Կրթաթոշակ Ապագա Կլինիկական Դեղագետներին
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս “Վահե Մելիքսեթյան” կրթաբժշկական հիմնադրամը կրթաթոշակներ տրամադրեց Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի օրդինատորներին: Նախորդ տարվա շահառուները վեցն էին, իսկ այս տարի՝ութը: Կրթաթոշակը տրամադրվել է ուսման վարձի 30-70 տոկոսի չափով՝ ընդհանուր 2.400.000 ՀՀ դրամ:
Այս տարվա կրթաթոշակի շահառուներն են.
- Նարեգ Լեոն Վերժիդյան
- Քրիստինե Գևորգյան
- Շողիկ Ավետիսյան
- Լիլիթ Մնացականյան
- Սոնա Սարգսյան
- Քնարիկ Գասպարյան
- Կևորկ Խորոզյան
- Կարո Հայրապետյան
Ընդհանուր առմամբ այս կրթական տարում հիմնադրամը տրամադրել է 4.000.000 ՀՀ դրամի կրթաթոշակ նախորդ տարվա 3.000.000 ՀՀ դրամի փոխարեն:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում նշեց. “Զարգացած երկրներում դեղագետները՝ հատկապես կլինիկական դեղագետները, մեծ հեղինակություն ու պահանջարկ ունեն առողջապահական համակարգում, իսկ մեզ մոտ թերագնահատված են, և մեր հիմնադրամի խնդիրն է այնպիսի միջավայր ստանալ, որ մեր տաղանդավոր մասնագետները ստիպված չլինեն արտասահմանում աշխատանք փնտրել: Ես մեր հիմնադրամի անունից նաև շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աջակիցներին. Առանց նրանց աջակցության նման նախաձեռնությունները պարզապես անկատար կմնային”:
Հիշեցնենք, որ հիմնադրամը ստեղծվել է 2021թ. հունվարին՝ 44 օրյա պատերազմի հերոս, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի դասախոս, հայցորդ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը կյանքի կոչելու նպատակով: