Արցախից 5 Շահառուներ Անվանական Կրթաթոշակներ Ստացան Վահե Մելիքսեթյան Հիմնադրամից
Նոյեմբերի 5ին` Վահե Մելիքսեթյանի 35-ամյակին նվիրված «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագրով բարեգործական համերգից ստացված հասույթը 2023-2024 ուսումնական տարում կուղղվի Արցախից 5 ուսանողների.
- Գրիգորյան Գայանե — ԵՊԲՀ օրդինատուրա՝ Էնդոկրինոլոգիա
- Զաքարյան Լիա — ԵՊԲՀ օրդինատուրա՝ Ճառագայթային ախտորոշում
- Մուսայելյան Լուսիա — ԵՊԲՀ օրդինատուրա՝ Ճառագայթային ախտորոշում
- Մելքումյան Եվա — ԵՊԲՀ Դեղագիտության ֆակուլտետ
- Մելքումյան Մանե — ԵՊԲՀ Դեղագիտության ֆակուլտետ
Շահառուների ընտրությունն իրականացվել է հիմնադրամի խորհրդից և գործադիր մարմնի կազմից ընտրված հատուկ հանձնաժողովի կողմից:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում նշեց. «Անձամբ իմ ու հիմնադրամի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր բարեգործական համերգի կազմակերպիչներին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և C-Squared ընկերությանը, համերգի հովանավոր Մարտին Սթար ընկերությանը և աջակիցներին՝ ԱյԴի բանկին, Իդրամին, Գուրմէ Դուրմէ ընկերությանը և, իհարկե՛, ամենամեծ շնորհակալությունն ենք հայտնում մեր համերգի հանդիսատեսին, ում գնած տոմսերի շնորհիվ հնարավոր եղավ կրթաթոշակ տրամադրել Արցախից բռնի տեղահանված տաղանդավոր և խոստումնալից շահառուներին»: