fbpx
Skip links

easywallet-ի շնորհիվ Վահե Մելիքսեթյան հիմնադրամին աջակցելն ավելի է հեշտացել

«Իզի Փեյ» ընկերության easywallet հավելվածի վճարման էջում այսուհետ կտեսնեք easydonation կոճակը, որը սեղմելով՝ կարող եք մուտքագրել գումարի ձեր նախընտրած չափը ու նվիրաբերել այն Վահե Մելիքսեթյան հիմնադրամի օգտին։

«Իզի Փեյ» ընկերության easydonation-ը գործարկվել է վերջերս, որի նպատակն է օգտատերերին հնարավորություն տալ պարզ եղանակով նվիրատվություններ կատարել և օգնել գործընկեր հիմնադրամներին։

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում նշեց. «Շնորհակալ եմ «Իզի Փեյ» ընկերության մեր գործընկերներին Հիմնադրամին վստահելու և շարունակաբար աջակցելու համար: Շատ կարևոր է կլինիկական դեղագիտության զարգացման ճանապարհին նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ այնպիսի ընկերությունների ներգրավումը, ինչպիսին է Իզի Փեյը: easydonation-ի միջոցով հավաքագրված ամբողջ գումարը կուղղվի ապագա կլինիկական դեղագետների կրթման և վերապատրաստման ծրագրերին»:

Իսկ «Իզի Փեյ» ընկերության մարքեթինգի տնօրեն Տիգրան Պարսեղյանը ասաց․ «Մեր ընկերության համար առանցքային նշանակություն ունի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ Այս առումով ուրախ ենք համագործակցել Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացմանը նպաստող «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի հետ։ Համագործակցությունը հնարավորություն է տալիս մեր easywallet հավելվածի օգտատերերին նվիրատվություն կատարել հերթական վճարումը կատարելիս՝ առանց հավելյալ քայլերի։ Այսպես մենք փորձում ենք ձևավորել պարզ եղանակով բարին գործելու մշակույթ՝ օգնելով մեր գործընկեր հիմնադրամին իրականացնել իր բարի նպատակները։ Հուսով ենք՝ արդյունքները կլինեն այնքան ուրախացնող, որքան այս համագործակցությունն է «Իզի Փեյ»-ի համար։

«Իզի Փեյ» ՍՊԸ-ի մասին

«Ւզի Փեյ»-ը ՀՀ առաջատար ֆինտեխ ընկերություններից է, որը հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերության նպատակն է պարզեցնել մարդկանց ֆինանսական կյանքը՝ առաջարկելով պարզ լուծումներ վճարումների ու դրամական փոխանցումների համար։ EasyPay կանաչ տերմինալներում և easywallet հավելվածում կան 1000+ վճարատեսակներ․ հնարավոր է վճարել բժշկական, պետական, ապահովագրական, նոտարական, կոմունալ և այլ ծառայությունների համար, կատարել նվիրատվություններ, մեքենային առնչվող վճարումներ ու վարկի մարումներ, կատարել ու ստանալ դրամական փոխանցումներ, գնել միջոցառումների տոմսեր, ստանալ օնլայն վարկ և շատ ավելին։ Իր գործունեությանը համատեղ՝ ընկերությունը մեծ կարևորություն է տալիս ԿՍՊ ծրագրերի իրականացմանը և ներկայանում է հանրության և տարբեր ոլորտների համար օգտակար համագործակցություններով։