fbpx
Skip links

Կայացավ առաջին «ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոնը»

Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ «ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոն 2025»-ը, որը Վանաձորում իրականացվող առաջին կիսամարաթոնն էր։ Բարեգործական վազքը կազմակերպված էր «Արմ Մարաթոն» հիմնադրամի, «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի և “TriClub Yerevan” եռամարտի ակումբի կողմից, Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի աջակցությամբ։

Կիսամարաթոնի նպատակն առողջ ապրելակերպի խթանումն էր, Վանաձորում և Հայաստանի մարզերում սպորտային մշակույթի տարածումն ու երկրի սպորտային տուրիզմի զարգացումը։ 

Վազքն առաջարկում էր բազմաթիվ մրցատարածությունների տարբերակներ՝ 1կմ երեխաների վազք, 5կմ, 10կմ և 21կմ։ Կիսամարաթոնին մասնակցեցին շուրջ 400 տարբեր տարիքի և ֆիզիկական պատրաստվածության վազորդներ՝ 8 երկրներից, այդ թվում՝ Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից։ 

Բարեգործական վազքի հասույթը կազմել է 9.200.000 ՀՀ Դրամ: 

«ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոն 2025»-ի ամփոթիչ տեսանյութը հասանելի է այստեղ։ 

«ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն էր Հայաստանի առաջատար բանկը՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն։ 

Բարեգործական միջոցառումը նվիրված էր խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, և ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս Վահե Մելիքսեթյանի հիշատակին, ով զոհվել է 2020 թվականի Արցախյան պատերազմում։ Հատկապես վերջին տարիներին, Վահեն նաև ակտիվորեն մասնակցում էր տարբեր բարեգործական վազքերի։