Թիվ 28 հիմնական դպրոցի 8 աշակերտներ կրթաթոշակներ կստանան
Արդեն երկրորդ տարին անընդմեջ “Վահե Մելիքսեթյան” կրթաբժշկական հիմնադրամի նախաձեռնությամբ անվանական կրթաթոշակներ են տրամադրվում Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի բարձր դասարանների տաղանդավոր աշակերտներին: Նախորդ տարի այդպիսի աշակերտները երեքն էին, իսկ այս տարի՝ ութը.
- Անի Հակոբյան
- Միա Ալավերդյան
- Ալեքսի Ղարաբեկյան
- Կարինե Աղաբեկյան
- Կարինա Ստեփանյան
- Վահրամ Շահինյան
- Նելլի Զաքարյան
- Դավիթ Սարգսյան
Անվանական կրթաթոշակի չափը յուրաքանչյուր աշակերտի համար ամսական 20.000 ՀՀ դրամ է կազմում և տրվելու է 2022-23 ուսումնական տարվա համար: Դրամական խրախուսանքի արժանացավ նաև դպրոցի լավագույն ուսուցչուհի ճանաչված Շողեր Բեգլարյանը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում նշեց. “Իմ խորին համոզմամբ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրներն իրականում ոչ թե խնդիրներ այլ հետևանքներ են: Հետևանք են հիմնական խնդրի՝ ոչ պատշաճ կրթության: Այդ իսկ պատճառով մեր հիմնադրամն անելու է առավելագույնը՝ կրթությունը նոր մակարդակի բարձրացնելու համար:”
Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլին դպրոցը անվանակոչվել էր 44 օրյա պատերազմի հերոս, ԵՊԲՀ դասախոս, դպրոցի ոսկե մեդալակիր Վահե Մելիքսեթյանի անունով: