
Վ. Մելիքսեթյանի անվան N28 հիմնական դպրոցի 3 աշակարերտ կրթաթոշակ կստանան
Այսօր Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ “Վահե Մելիքսեթյան” հիմնադրամի հիմնադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը անվանական կրթաթոշակի հավաստագրերով պարգևատրեց դպրոցի գերազանց առաջադիմությամբ և օրինակելի վարքով աշակերտներ.
Անի Հակոբյանին (ամսական 20,000 դրամ)
Միլենա Հալաջյանին (ամսական 20,000 դրամ)
Սյուզի Քարամյանին (ամսական 20,000 դրամ)
Իսկ դպրոցի լավագույն ուսուցչուհի ճանաչված Աիդա Պապանյանը արժանացավ դրամական խրախուսանքի: