fbpx
Skip links

Երևանում կայացավ հայտնի կլինիկական դեղաբան Յուրիյ Կիսիլյովի սեմինարը

Այսօր Երևանի Իբիս հյուրանոցում տեղի ունեցավ հայտնի կլինիկական դեղաբան Յուրիյ Կիսիլյովի սեմինարը՝ “Արդյունավետ և անվտանգ դեղաբուժումը բժիշկների համար. նոր գիտական ​​ապացույցներ և գործնական առաջարկություններ” թեմայով , որ նվիրված էր Վահե Մելիքսեթյանի հիշատակին: Սեմինարը նախաձեռնել և կազմակերպել էր “Վիվա” հիմնադրամը: Սեմինարին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերից ժամանած շուրջ ութ տասնյակ բուժաշխատողներ: