2.400.000 ՀՀ դրամ անվանական կրթաթոշակներ ապագա կլինիկական դեղագետներին
Հոկտեմբեր ամսվա սկզբին “Վահե Մելիքսեթյան” հիմնադրամի կողմից ձևավորված հատուկ հանձնաժողովը ամփոփեց ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի օրդինատորների համար սահմանված անվանական կրթաթոշակների մրցույթը, որի արդյունքում.
ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի 2-րդ կուրսի օրդինատոր Մելանյա Սահակյանը արժանացավ անվանական կրթաթոշակի 600,000 ՀՀ դրամի չափով:
Նույն ամբիոնի ևս 5 օրդինատոր ստացան ֆինանսական աջակցություն վարձավճարի 30-90%-ի չափով:
Ընդհանուր առմամբ այս ուղղությամբ հիմնադրամը հատկացրել է 2,400,000 ՀՀ դրամ: Շնորհավորում ենք բոլոր օրդինատորներին և երախտապարտ ենք մեր բոլոր աջակիցներին