fbpx
Skip links

Կայացավ Ինեկոբանկ Երևանի գարնանային բարեգործական վազքը՝ նվիրված Վահեի հիշատակին

Այսօր մայրաքաղաքի թթվածնային կենտրոնում՝ Հրազդանի կիրճում կայացավ, «Ինեկոբանկ Երևանի գարնանային վազք» բարեգործական մրցարշավը, որը նվիրված էր բարեգործ-վազորդ Վահե Մելիքսեթյանի հիշատակին՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ֆոնդի համալրման առաքելությամբ։

Մրցարշավին մասնակցեցից շուրջ 600 վազորդ՝ երեխաներ և մեծահասակներ՝ մրցելով 1կմ, 5կմ, էստաֆետա 4*2,5կմ և 10կմ մրցատարածություններում։ Մանկական մրցավազքին մասնակցեցին նաև մեր հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների երեխաները։

Մրցավազքի նպատակն է օժանդակել հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին ու նրանց ընտանիքներին կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրող 1000+ հիմնադրամի ֆոնդին։

Փոխանցումավազքին մասնակցեց նաև “Վահե Մելիքսեթյան” հիմնադրամի թիմը հետևյալ կազմով՝ Սարգիս Մելիքսեթյան, Աշոտ Առուշանյան, Վահագն Համբարձումյան, Մաղակ Ստեփանյան: