fbpx
Skip links

Նշվեց Վահե Մելիքսեթյանի 34-րդ և համանուն հիմնադրամի 2-րդ տարեդարձը

Նոյեմբերի 5-ին «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը միջոցառում էր կազմակերպել՝ Վահե Մելիքսեթյանի 34-րդ և համանուն հիմնադրամի 2-րդ տարեդարձի առթիվ:

Միջոցառմանը ներկա էին Վահեի հարազատները, ընկերները, կոլեգաները, դասախոսները, ուսանողները, մարտական ընկերները, ինչպես նաև՝ հիմնադրամի թիմն ու աջակիցները: Ներկայացվեցին Վահեի կյանքի հիշարժան դրվագները, ամփոփվեցին հիմնադրամի երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքները, իսկ հիմնադրամի գործադիր տնօրենը խոսեց նաև գալիք տարվա ընթացքում կատարվելիք աշխատանքների մասին: Իսկ միջոցառման ավարտին տեղի ունեցավ Վահեին նվիրված երգի շնորհանդեսը՝ Գոռ Սուջյանի կատարմամբ:

Ընդհանուր առմամբ հիմնադրամը 25 շահառուի տրամադրել է 7.000.000 դրամի կրթաթոշակ, հիմնադրամի ջանքերով բարելավվել են Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի գույքային պայմանները, զգալի ֆինանսական միջոցներ են տրամադրվել նաև ՀՀ-ում կլինիկանան դեղագիտության զարգացման պոտենցիալի բացահայտման և ներդրման ուղղությամբ:

Հիմնադրամի տնօրենն իր խոսքում շնորհակալություն հայտնեց աշխարհի մի քանի տասնյակ երկրներից իրենց աջակցող մարդկանց և կազմակերպություններին, ինչպես նաև կամավորներին՝ ընդգծելով նրանց օժանդակության կարևորությունը Հայաստանում զարգացած կլինիկական դեղագիտություն ունենալու հարցում: