fbpx
Skip links

Տեղի ունեցավ «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխությունը

Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ «Հանրային վարկանիշ» ընկերության «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխությունը:
Միջոցառում, որ հայ բժշկի անչափելի նվիրման գնահատանքն է, երախտիքը ազգային բժշկի վեհ կերպարի ստեղծման և առողջ հասարակություն ձևավորելու համար: Մրցանակաբաշխության համար հիմք էր «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները։
Միջոցառման անվանակարգերում ներկայացված էին Արցախյան քառօրյա պատերազմում առաջնագծում և թիկունքում զինվորի և քաղաքացիական անձանց կյանքերի համար պայքարած, ինչպես նաև Covid-19-ի բուժման գործին լծված բժիշկները և բժշկական կենտրոնները: Միջոցառման շրջանակում «Հանու՛ն զինվորի ազգային կենտրոն» անվանակարգում մրցանակ շնորհվեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին, «Հայրենիքի նվիրյալ ազգային բժիշկ» անվանակարգում մրցանակը հետմահու շնորհվեց բժշկական ծառայության լեյտենանտ Վահե Մելիքսեթյանին, «Սպիտակ բանակի ազգային խորհրդանիշ» անվանակարգում մրցանակը շնորհվեց Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնին: