fbpx
Skip links

Թիվ 28 հիմնական դպրոցի 8 աշակերտներ կրթաթոշակներ կստանան

Արդեն երկրորդ տարին անընդմեջ “Վահե Մելիքսեթյան” կրթաբժշկական հիմնադրամի նախաձեռնությամբ անվանական կրթաթոշակներ են տրամադրվում Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի բարձր դասարանների տաղանդավոր աշակերտներին: Նախորդ տարի այդպիսի աշակերտները երեքն էին, իսկ այս տարի՝ ութը.

  1. Անի Հակոբյան
  2. Միա Ալավերդյան
  3. Ալեքսի Ղարաբեկյան
  4. Կարինե Աղաբեկյան
  5. Կարինա Ստեփանյան
  6. Վահրամ Շահինյան
  7. Նելլի Զաքարյան
  8. Դավիթ Սարգսյան

Անվանական կրթաթոշակի չափը յուրաքանչյուր աշակերտի համար ամսական 20.000 ՀՀ դրամ է կազմում և տրվելու է 2022-23 ուսումնական տարվա համար: Դրամական խրախուսանքի արժանացավ նաև դպրոցի լավագույն ուսուցչուհի ճանաչված Շողեր Բեգլարյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում նշեց. “Իմ խորին համոզմամբ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրներն իրականում ոչ թե խնդիրներ այլ հետևանքներ են: Հետևանք են հիմնական խնդրի՝ ոչ պատշաճ կրթության: Այդ իսկ պատճառով մեր հիմնադրամն անելու է առավելագույնը՝ կրթությունը նոր մակարդակի բարձրացնելու համար:”

Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլին դպրոցը անվանակոչվել էր 44 օրյա պատերազմի հերոս, ԵՊԲՀ դասախոս, դպրոցի ոսկե մեդալակիր Վահե Մելիքսեթյանի անունով: