fbpx
Skip links

Վահե Մելիքսեթյան հիմնադրամը և Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Մայիս ամսվա սկզբին Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիայի հրավերով ԱՄՆ Բոստոն և Նյու Յորք քաղաքներում գործնական այցերի շրջանակներում Վահե Մելիքսեթյան հիմնադրամի տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը մի շարք կարևոր հանդիպումներ ունեցավ ԱՄՆ առողջապահական ոլորտում աշխատող հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների և կառույցների հետ: Մայիսի 10-ին կայացած ամփոփիչ միջոցառման ընթացքում ներկայացվեցին հիմնադրամի կատարած աշխատանքները և ապագա ծրագրերը: Առանձին ելույթներ ունեցան նաև Բոստոնի համալսարանի պրոֆեսոր, հայտնի նյարդաբան Վիկեն Լ. Բաբիկյանը ինչպես նաև փորձառու կլինիկական դեղագետ, Atrius Health-ի առաջնային խնամքի կլինիկական դեղագիտության ծառայության տնօրեն Տանյա Նաջարյան-Իլիադիսը: Միջոցառման վերջում Վահե Մելիքսեթյան հիմնադրամի և Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիայի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց:

Վահե Մելիքսեթյան հիմնադրամի տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը, մեկնաբանելով ԱՄՆ կատարած իր այցը, նշեց. «Տպավորված եմ ԱՄՆ առողջապահական համակարգում աշխատող մեր հայրենակիցների պրոֆեսիոնալիզմով և Հայաստանին օգնելու մեծ պատրաստակամությամբ: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիային և անձամբ Սոսսի Յոգուրտյանին հրավիրելու և շարունակական աջակցության համար: Վստահ եմ՝ կլինիկական դեղագիտության ԱՄՆ մոդելը մեզ համար օրինակելի է, և մենք այդ ոլորտում համագործակցության շատ մեծ պոտենցիալ ունենք»: