
Վահե Մելիքսեթյան հիմնադրամը և ԶԱՀ-ը հուշագիր են ստորագրել
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել՝ ի նշան փոխադարձ վստահության և համագործակցության պատրաստակամության:
Համագործակցության հուշագիրը ստորագրել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Կարինե Սարգսյանը և Վահե Մելիքսեթյան հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել երկկողմանի հետաքրքրություններ ներկայացնող ցանկացած ուղղությամբ՝ հաշվի առնելով հիմնադրամների նպատակները: