fbpx
Skip links

Վանաձորի Վ. Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի 9 աշակերտներ կրթաթոշակներ կստանան

Արդեն Երեք տարի անընդմեջ “Վահե Մելիքսեթյան” կրթաբժշկական հիմնադրամի նախաձեռնությամբ անվանական կրթաթոշակներ են տրամադրվում Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի բարձր դասարանների տաղանդավոր աշակերտներին: Նախորդ տարի այդպիսի աշակերտները 8-ն էին, իսկ այս տարի՝ 9-ը.

  1. Ալավերդյան Միա Էդգարի
  2. Աղաբեկյան Կարինե Էդգարի
  3. Զաքարյան Նելլի Վոլոդյայի
  4. Ղարաբեկյան Ալեքսի Արտավազդի
  5. Շահինյան Վահրամ Մարատի
  6. Ստեփանյան Կարինա Դավիթի
  7. Հալաջյան Մարիա Ալիկի
  8. Անանյան Արեն Վահեի
  9. Մանուկյան Դավիթ Արտակի

Անվանական կրթաթոշակի չափը յուրաքանչյուր աշակերտի համար ամսական 20.000 ՀՀ դրամ է կազմում և տրվելու է 2023-24 ուսումնական տարվա համար: Դրամական խրախուսանքի արժանացան նաև դպրոցի վաստակաշատ ուսուցչուհիներ Տաթևիկ Վարդանյանը և Մելանյա Ղևոնդյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և ընդգծեց, որ պատրաստվում են աշակերտներին խրախուսելու այս ձևաչափը կիրառել նաև Հայաստանի այլ դպրոցներում (հատկապես սահմանամերձ համայնքների)։ Խրախուսելով աշակերտների ակադեմիական առաջընթացը՝ հիմնադրամն իր ներդրումն է ունենում աշակերտների ապագայում՝ վստահ լինելով, որ կրթաթոշակների շահառուները դառնալու են իրենց գործի լավ մասնագետները։

Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլին դպրոցը անվանակոչվել էր 44 օրյա պատերազմի հերոս, ԵՊԲՀ դասախոս, դպրոցի ոսկե մեդալակիր Վահե Մելիքսեթյանի անունով: