fbpx
Skip links

Ներկայացվել են ՀՀ-ում կլինիկական դեղագիտության զարգացմանն ուղղված հետազոտության արդյունքները

Շուրջ մեկ տարի տևած աշխատանքներից հետո Վահե Մելիքսեթյան հիմնադրամը և Սիվիտտա խորհրդատվական ընկերությունը ներկայացրել են Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացման եվ պահանջարկի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունը հրապարարկվել է հիմնադրամի պաշտոնական կայքում և բաղկացած է 4 բաղադրիչներից.

  • Միջազգային փորձի հետազոտություն, որի ընթացքում դիտարկվել են յոթ երկրներում կլինիկական դեղագիտության ոլորտի զարգացումը և առանձնահատկությունները,
  • Քանակական հետազոտություն, որի ընթացքում կատարվել է հարցում հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում բուժում ստացող շուրջ 400 բուժառուների շրջանում,
  • Որակական հետազոտություն, որի ընթացքում հարցազրույցների են մասնակցել առողջապահական ոլորտի հայաստանյան և արտերկրի 20-ից ավելի մասնագետներ և պետական գերատեսչությունների ղեկավարներ,
  • Հայաստանի առողջապահական ոլորտի հետազոտություն կլինիկական դեղագիտությանն առնչվող հարցերի շուրջ:

Վահե Մելիքսեթյան հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում նշեց.

 «Մեր հիմնադրամի ու ընդհանրապես մեր երկրի համար շատ կարևոր հետազոտություն ենք իրականացրել, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մեզ աջակցել են այս կարևոր գործում: Հետազոտության արդյունքները շուտով կտրամադրվեն նաև ՀՀ առողջապահական համակարգի պետական և մասնավոր հատվածների բոլոր շահագրգիռ կողմերին: Համոզված ենք՝ այս հետազոտությունն ամուր հիմք կդնի ոլորտի զարգացման համար»:

Սիվիտտա ընկերության փորձագետ գործընկեր Անահիտ Ադամյանն իր խոսքում նշեց.

«Հետազոտության բոլոր փուլերում ստացված արդյունքները վկայում են առողջապահական համակարգում կլինիկական դեղագիտության հույժ կարևորության մասին, լիահույս ենք, որ սա կարևոր քայլ էր ոլորտի զարգացման և լիարժեք կայացման համար»: